«Օրենսդրական ի՞նչ նախաձեռություններով պետք է հանդես գաք, որպեսզի անվտանգությունն ամրապնդվի»,-ուղիղ տեսակապով Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին ուղղված հարցին ի պատասխան՝ ասաց.
«Պատերազմից հետո դասակագել ենք մեր առաջնահերթ խնդիրները՝ կարգավիճակ, անվտանգություն, դիվանագիտական քաղաքական աշխատանքներ, սոցիալ-տնտեսական ոլորտ, ժողովրդագրություն և այլն, անվտանգությունը մեր համար 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո թիվ մեկն էր, նույնիսկ կարգավիճակի հարցը իրեն զիջել է անվտանգային հարցին, որովհետև ժողովուրդն ուզում է ավտանգության երաշխիք, իսկ մեր անվտանգության երաշխիքները ո՞րտեղ էին, ո՞վքեր էին ապահովում, բնականաբար՝ Արցախի ՊԲ-ն, Հայաստանի Հանրապետությունը, 2020 թվականից հետո՝ ռուս խաղաղապահների միջոցով. ՀՀ պարագան մի կողմ թողնենք, ՀՀ-ն իր անվտանգային երաշխավորի դերը զիջել է կամ գրեթե չկա՝ զրոհայացված է, ռուս խաղաղապահներն այստեղ են և գիտենք, թե ինչ թվակազմ ունեն և այդ առաքելությունն ինչպիսի դերակատարում ունի, և, անշուշտ, հիմնական և կարևոր անվտանգային երաշխիքը մնում է Արցախի Պաշպանության բանակը, իսկ Արցախի ՊԲ գործունեությունը, հզորացումն անհրաժեշտություն է և բխելու է օրենսդրական փոփոխություններից ու նախաձեռնությունից՝ Ազգ-բանակ հայեցակարգի գաղափարն իրականություն դարձնելու և մի շարք այլ նախաձեռնություններ… Մենք, բնականաբար, ունենք պահեստազորի հնարավորություններ, ունենք աշխարազոր, որի մասին ընդունված է օրենք և, այս ամենով հանդերձ, անհրաժեշտություն կա մեկ ընդհանուր միասնական համակարգի, կայուն և համապատասխան կենտրոնացված ուժեղ համակարգ ունենալու»,-ասաց Դավիթ Իշխանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը