Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում, որի ժամանակ ակցիայի մասնակիցները բարձրախոսով հիշեցրեցին Նիկոլ Փաշինյանի երբեմնի խոստումները :
Հիշեցնենք, որ խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամ, որում, մասնավորապես, ասվում է.
« ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր և վճարներ: Խոսքը միայն տխրահռչակ կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիների ավելի քան 13 անգամ թանկացման մասին չէ: Ֆինանսական բեռ են ուզում ավելացնել փոքր ու միջին բիզնեսի տարբեր տեսակների վրա: «Մայր Հայաստանը» դեմ է այդ մոտեցմանը և դեկտեմբերի 19-ից Երևանում իրականացնելու է իրազեկման ու բողոքի ակցիաներ: Ակցիաները կլինեն ամենօրյա և կիրականացվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում»:
«Սիրելի Երևանցիներ, սպասում էիք, որ ինչ ասեք պետք է անեն, բայց ստացվում է՝ ինչն ասում են դուք պետք է անեք»,-ասաց խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը