23 09 2024

Ամբողջական իշխանափոխության հրամայականով մեր անելիքների մեջ անսասան ենք. Մանուկ Սուքիասյան



Ամբողջական իշխանափոխության հրամայականով «Մայր Հայաստանն» իր անելիքների մեջ անսասան Է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

«Երկրի թիվ մեկ օրակարգը՝ իշխանափոխությունն է, հրամայականը՝ անվտանգային մարտահրավերներին պատասխանելը»,- նշեց նա:

Անդրանադռնալով «Մայր Հայաստան» դաշինքի պատվիրակության Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն այցին՝ Սուքիասյանն ընդգծել է, որ հենց այդպես են դաշնակիցներ փնտրում, ոչ թե դաշնակիցների հետ հարաբերություններ փչացնելով։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ