18 12 2023

Կութ գյուղի ամբողջ դիրքերը, թշնամու դիտակետերը երևում են. թշնամին մխրճված է ՀՀ ինքնիշխան տարածք. Իշխան Սաղաթելյան



ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հերթական այցով Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում էին: Պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը,  Լևոն Քոչարյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, Քրիստինե Վարդանյանը և Արման Ղազարյանն  այցելել եցին  Գեղամասար, Կութ և Սոթք համայնքներ, հանդիպեցին  համայնքի բնակիչներին, լսեցին նրանց մտահոգությունները, բարձրաձայնած խնդիրներն ու պատասխանեցին համայնքի բնակիչների հարցերին: 

«Պարբերաբար այցելում ենք սահամնամերձ շրջաններ, սահմանապահ գյուղեր՝ նախ  բնակչության խնդրներն ու հոգսերը բասկանալու, անվտանգության հետ կապված հարցերին տեղում ծանոթանալու. գլխավոր խնդիրն այս տարածարջանում շարունակում է մնալ անվտանգության հարցը , գիտեք, որ այս իշխանությունների քաղաքական գործունեության  արդյունքում, հիմա որտեղ, որ կանգնած ենք , օրինակ՝ Կութ գյուղի ամբողջ դիրքերը, թշնամու  դիտակետերը երևում են, էսօր թշնամին այս ուղղությամբ ևս մխրճված է ՀՀ ինքնիշխան տարածք և բարձր դիրքեր է գրավում»,-ասաց «Հայաստան» խ,բակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ  Իշխան Սաղաթելյանը:

Նա անդրադարձավ Նաև Սոթքի հանքավայրի ծավալների կրճատմանն ու դրա հետևանքով, հատկապես, տեղաբնակ աշխատակիցների կրճատման խնդրին.

«Սոթքի հանքի  շահագործման դադարեցումը կամ  ծավալների կրճատումը լրջագույն խնդիր է և նոր արտագաղթի պատճառ է հանդիսանալու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Հարցին, որ Հայաստանի իշխանությունը սկսել է ակտիվ աշխատանքներ տանել Ադրբեջանի հետ՝ սահմանագծման ու սահմանազատման գործընթացի ուղղությամբ, հնարավո՞ր է դրա հետևանքով ևս  ունենանք մեծ թվով արտագաղթող հայրենակիցներ ու կորսված բնակավայրեր, պատգամավորն ասաց.

«Ադրբեջանի հետ կնքվող պայմանագրի մասին, որ խոսում են , որի անունը դրել են այսպես կոչված «խաղաղության պայմանագիր», խաղաղության հետ կապ չունի և դա, ըստ էության, նոր կապիտուլյացիայի պայմանագիր է  և մեր պետության հետագա կենսագործունեությունը դնելու է  հարցականի տակ . մենք,բնականաբար, դեմ չենք խաղաղությանը  և առհասարակ բանակցությւններին, բայց  դեմ ենք Ադրբեջանի հետ ստրկացման պայմանագիր կնքելուն  և այն արշավը, որ այսօր սկսել է օրվա իշխանությունը  իր խամաճիկների հետ,  ասելով՝  պատրաստվում ենք Ադրբեջանի հետ գնանք խաղաղության  պայմանագրի, մեր պարտքն ենք համարում  նաև մեր ժողովրդին տեղեկացնել, որ  հերթական անգամ ձեզ խաբում են»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ