14 12 2023

Գնացել, հասել եմ Գյումրի, որ մաքսազերծեմ, ինձ ասում են՝ քոնը աջ ղեկ ա, չես կարա. վարորդ



Վրացական համարանիշներով ավտոմեքենաների վարորդները բողքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց։ Նրանք առաջարկում են, որ կառավարությունն իրենց սուբսիդավորի 90 տոկոսի չափով, մաքսազերծման համար նախատեսված ժամկետը հետաձգի 3 ամսով, ինչպես նաև ուշադրություն դարձնի աջ ղեկով մեքենաների սուբսիդավորմանը, մաքսազերծման թույլտվությանը։

 «Ես աջ ղեկով մեքենա եմ ներմուծել։ Հիմա ասում են, որ դրա ներմուծումը 2018 թվականից արգելվել է։ Եթե չէր կարելի, թող թույլ չտային ներմուծել։ Մենք իրենց սիրուն աչքերի համար չէ, որ վրացական համարանիշերով ենք բերել։ Ինձ համար ավելի հաճելի է, որ հայկական համարներով լինի, ես իմ հայկական գույքի վճարները անեմ։ Հիմա իմ ընտանիքը պահելու համար ես դուրս եմ գալիս «Յանդեքս» քշելու։ Գնացել, հասել եմ Գյումրի, որ մաքսազերծեմ, ինձ ասում են՝ քոնը աջ ղեկ ա, չես կարա։  Բա ինչո՞ւ եք թողել, որ բերենք։ Ինձ ասում են՝ Հայաստանում ռուլդ փոխիր, բեր։ Իմ մեքենան էնպիսի մեքենա է, որ չեմ կարող փոխել։ Ես որ փոխեմ, իմ ընտանիքի հետ մի բան պատահի, կառավարությունը պատասխա՞ն ա տալու դրա համար»,-նշեց վարորդներից մեկը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ