«Մուրացանի» կենտրոնական հոսպիտալի մոտ հավաքված ռազմագերիների ծնողները լրագրողների հետ զրույցում նշում են՝ ուրախ են, որ իրենց որդիները վերադարձել են հայրենիք։
«Վերջին անգամ որդուս հետ խոսել եմ նոյեմբերի 20-ին։ Էրեխեն ինչ պիտի պատմեր էնտեղից»,- ասում է գերեվարված Արսեն Վարդանյանի մայրը։ Արսեն Վարդանյանը գերեվարվել էր Խծաբերդից։
Հարցին՝ երբ ե՞ք իմացել ձեր որդու վերադարձի մասին, մայրը պատասխանեց՝ դեկտեմբերի 7–ին։
«Ինտերնետով էսօր ենք տեսել, դեկտեմբերի 7-ին կառավարությունը պաշտոնական հայտնել է, դա հերիք չէ՞ մեզ, էլ ի՞նչ հանդիպում պիտի լիներ մեզ հետ, ի՞նչ իմաստ ուներ հանդիպումը։ Ես մեր կառավարությունից շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ, մեր կառավարության պես մեկ էլ էս վախտ է եղել»,– ասաց Արսեն Վարդանյանի մայրը։
Լրագրողները ռազմագերու ծնողին հիշեցրել են, որ դեռևս 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե գերիները իրենց կներեն։ «Սյսքան տարի անց ներելու ե՞ն» հարցին պատասխան Վարդանյանի մայրն ասաց․ «Որովհետև Փաշինյանի ձեռքը չէր, թուրքի ձեռքն էր, ինքը ինձնից շատ ինքը կուզեր, որ էդ էրեխեքը գային, պրծնեինք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը