09 12 2023

«Տղայական ռազբորկաներն» այժմ շարունակվում են դպրոցից դուրս․ «Սպուտնիկ Արմենիա»

«Տղայական ռազբորկաներն» այժմ շարունակվում են դպրոցից դուրս․ «Սպուտնիկ Արմենիա»

Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 նորակառույց դպրոցի պաշտոնական բացումից օրեր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել դպրոցի աշակերտներից մի քանիսի, այնուհետև նրանց ծնողների միջև։ Հարուցվել է քրեական գործ։ «Սպուտնիկ Արմենիա»-ին  հասած տեղեկությունների համաձայն` կռվի պատճառը եղել է այն, որ տղաներից մեկը դպրոցում փորձել է մարիխուանա տեսակի թմրանյութ իրացնել, ինչի մասին իմացել են նրա համադասարանցիներն ու հորդորել, որ նման գործերի չխառնվի։ Այժմ «տղայական ռազբորկաները» շարունակվում են դպրոցից դուրս, բայց ոչ միայն 14–15 տարեկան տղաների, այլ նրաց մեծ եղբայրների մասնակցությամբ։ Զերծ մնալով որակումներ հնչեցնելուց ու անուններ տալուց, «Սպուտնիկ Արմենիա» պաշտոնական տեղեկություններ ստանալու համար դիմել է պատկան մարմիններին։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ ըստ հաղորդման` դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո մեկ մարդ գլխի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

«Ըստ տեղեկության` երեխան վնասվածքը ստացել է դպրոցի 2 այլ աշակերտների հետ վիճաբանության ընթացքում։ Դրանից հետո դպրոցում ուսուցիչների ներկայությամբ միջադեպ է տեղի ունեցել երեխաների ծնողների մասնակցությամբ, որոնք հրավիրված են եղել դպրոց` աշակերտներին կարգի հրավիրելու հորդորով»,- ասել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Երեխաների ծնողների միջև ծեծկռտուքի ժամանակ մեկ անձ է տուժել հարվածների հետևանքով։ Դեպի առթիվ նախաձեռնվել է 2 քրեական վարույթ 195-րդ հոդվածի 2 մասի 5-րդ կետով և 194-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով:

Երկու վարույթները միացվել են իրար, համատեղ քննություն է իրականացվում ։ Հիվանդանոց տեղափոխված երեխան և հարվածներ ստացած տղամարդը ճանաչվել են տուժող։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Հարցին, թե որն է եղել վեճի պատճառը, Աբրահամյանը չի պատասխանել` նշելով, որ դա քննության առարկա է, որը կպարզվի։

Քանի որ դպրոցը գործում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ, լրատվամիջոցը փորձել է պարզել, թե դեպքի հետ կապված ինչ տեղեկություններ ունեն այնտեղ, արդյոք կարգապահական բնույթի քայլեր ձեռնարկվե՞լ են դպրոցի ղեկավարության նկատմամբ, և ի՞նչ է արվում դպրոցներում թմրանյութերի վաճառքն արգելելու համար։

Քաղաքապետարանի կրթության վարչությունից հայտնել են, որ նոյեմբերի 21-ի առավոտյան, մինչ դասերի մեկնարկը, 9-րդ և 8-րդ դասարանցիների միջև դպրոցի տարածքից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում երկու աշակերտ ծեծի է ենթարկել մեկ այլ աշակերտի։ Արդեն դպրոցում տուժող երեխային ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ապա երեխայի ծնողը, դպրոցի տնօրենի առաջարկով, երեխային տեղափոխել է հիվանդանոց:

«Ավելի ուշ միջադեպի մասնակից աշակերտների միջև տնօրենի աշխատասենյակում առաջացել է ծեծկռտուք: Դպրոցի տնօրենը ահազանգել է ոստիկանություն»,-հայտնել են քաղաքապետարանից:

 Շարունակությունը՝  սկզբնաղբյուր կայքում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ