16 08 2019

Աղյուսագործների 86 շենքում համաճարակի ռեալ վտանգ կա. Նաիրա Զոհրաբյան



ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը եկել էին Աղյուսագործների 86 շենք, տեղում ծանոթանալու կոյուղագծի բացակայության հետևանքով առաջացած խնդիրներին:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այդ հասցեում խախտվում են բնակիչների իրավունքը, կա համաճարակի ռեալ վտանգ. «Այսինք 21-րդ դարում մարդը փակել է կոյուղին, որտեղ ապրում են մարդիկ, որտեղ ապրում են երեխաներ, չունեն կոյուղուց օգտվելու հանրավորություն։ Երբ ես կարդացի բնակիչների նամակը, ինձ սյուրռեալիստական սյուժե թվաց, մտածեցի՝ չի կարող նման բան լինել, սակայն փորձագետների ուղարկեցի, եկան ասեցին, որ իրապես իրավիճակը սարսափելի է։ Այս ընտանիքները 4 ամիս ապրում են հակահիգիենիկ պայմաններում, քաղաքապետարանից վերջին պատասխանն է եղել, թե գնացեք, փորձեք լեզու գտնել դատավորի հետ։ Այդ դեպքում հարց է առաջանում քաղաքապետարանն ու մեր պետական ինստիտուտներն ինչի համար են, որ քաղաքացիները պետք է ռազբոռկաներով հարցեր լուծեն»։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ