08 12 2023

Ովքեր զինում են Հայաստանին, կարճ ժամանակում նրան մենակ կթողնեն. Էրդողան

Ովքեր զինում են Հայաստանին, կարճ ժամանակում նրան մենակ կթողնեն. Էրդողան

«Հայաստանին ձեռնտու է օգտվել խաղաղության հնարավորությունից և չընկնել իրեն մոլորեցնող երկրների ծուղակը: Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունները Հայաստանի համար լավագույն տարբերակն են: Նրանք, ովքեր զինում են Հայաստանին, կարճ ժամանակում նրան մենակ կթողնեն: Այն, ինչ անում է Ֆրանսիան, սադրանք է։ Նա պետք է իմանա, որ ոչ թե ծառայություն է մատուցում Հայաստանին, այլ հակառակն է անում»,- լրագրողների հետ զրույցում ասել է ասել է "ուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:

Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի մաս է կազմում։

«Ոչ մի արդյունք չկա, և նման իրավիճակում դա կրկին հրահրում է Հայաստանին։ Ոչ մի արդյունք նրանից, որ դու զրահափոխադրիչներ եք ուղարկում, չի լինի։Որովհետև հիմա կա Ադրբեջան, որն ավարտեց օկուպացիան իր տարածքում։ Լեռնային Ղարաբաղում հակամարտության արդյունքն ակնհայտ է։ Հայաստանի ղեկավարությունը պետք է դասեր քաղի ոչ վաղ անցյալից և չտրվի այս սադրանքներին։ Հայաստանի շահերից է բխում օգտագործել խաղաղության հնարավորությունը և չընկնել Հայաստանին ապակողմնորոշող երկրների ծուղակը»,-ասել է Էրդողանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ