04 12 2023

Եթե բիզնեսիդ մրցակիցն ասեր՝ ես պետք է խժռեմ բիզնեսդ, ասելո՞ւ էիր՝ «давайте жить дружно». Մինասյանը՝ Արսենյանին



«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն Արցախի Հանրապետության հետ կապ չունի  . Էդ Ալիևի ու ալիևյան ռեժիմի ներքո ձեր ձևակերպումն է , որ տարաք մտցրեցիք այնտեղ»,- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկմանը, ի պատասխան ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցին,  ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝  ներկայացնելով «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը։

«Սահմանների ճանաչման համար միջազգային իրավունքում ամրագրված այլ կանոններ են,  որը դուք խառնում եք տարածքայինի հետ, ավելին, դուք փորձում եք հիմա ներկայացնել, որ խնդիրները հարևանների հետ լուծելու համար պետք է ուրանաս, մոռանաս քո հողը, հայրենիքը , եկեղեցին, տարածքը, գերեզմանը, ավելին ասեմ, եթե արժանապատվությունդ չպահեցիր ոչ մի հարևան քո հետ չի նստի սեղանի շուրջ»,-ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով.  «Եթե  բիզնեսիդ մրցակիցն ասեր՝ ես պետք է խժռեմ բիզնեսդ, ասելո՞ւ էիր՝ «давайте жить дружно» … Ակնհայտ է, որ  պետք է խոսենք կոլեկտիվ իրավունքի մասին, դրա համար ենք ասում, որ Արցախի ժողովուրդը որպես սուբյեկտ ինքը պետք է որոշի իր ճակատագիրը , բայց դու Հայաստան իրավունք չունես փակելու այդ որոշման ճանապարհը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ