29 11 2023

Գավառը երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել

Գավառը երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել

Ամփոփվել են «ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից, 2024 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր ներկայացրել 5 քաղաք՝ Աբովյանը (Կոտայքի մարզ), Ալավերդին (Լոռու մարզ), Էջմիածինը (Արմավիրի մարզ), Գավառը (Գեղարքունիքի մարզ) և Վեդին (Արարատի մարզ)։ Մրցույթի արդյունքների ամփոփման նպատակով գումարված մրցութային հանձնաժողովի նիստում փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների համադրմամբ մրցութային հանձնաժողովը Հայաստանի 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակել Գավառը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ