Գավառ համայնքի ավագանու ընտրություններում առաջադրել եմ թեկնածությունս «Մեր համայնքը» դաշինքի ցուցակով․ Լավրիկ Արևշատյան
Լավրիկ Արևշատյանը տեղեկացնում է, որ 2021 թ. դեկտեմբերի 5-ին անցկացվելիք՝ Գավառ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում գլխավորելու է «Մեր համայնքը» դաշինքի նախընտրական ցուցակը։ Ստորև ներկայացնում ենք նրա հայտարարությունը.
Սիրելի հայրենակիցներ․
2021թ․ դեկտեբերի 5-ին կայանալիք Գավառ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում առաջադրել եմ իմ թեկնածությունը «Մեր համայնքը» դաշինքի նախընտրական ցուցակով։ Առաջադրվել եմ այն ազնիվ մղումով, որ սիրում եմ իմ համայնքն ու ցանկանում եմ տեսնել այն ավելի հզոր, զարգացած ու ապահով։ Ներդնելու եմ ողջ ներուժս՝ համայնքում առողջ ու սիրո մթնոլորտ ձևավորելու համար։
Մենք այլ ճանապարհ չունենք։ Մենք պարտավոր ենք միմյանց կարծիքի հետ հաշվի նստել, հարգել իրար և այդ փոխադարձ հարգանքի վրա խարսխված կառուցենք մեր բոլորի համայնքը` Մեր Համայնքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը