Դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նոր փաթեթը, որը շահութահարկ է սահմանում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար: Այս փոփոխությունները խորհրդարանի կողմից ընդունվել են նոյեմբերի 16-ին:
Ավտոներկրողներն այսօր հերթական ակցիայով ՀՀ նախագահականի նստավայրում էին:
«Անելանելի վիճակ է ստեղծվելու, գնորդները և ներկրողները խնդիր են ունենալու միմյանց հետ , հնարավոր է անձնական թշնամանքի վերածվի» ,-ակցիայի ժամանակ ասաց ավտոներկրողներից մեկը:
«Եկել ենք խնդրանքով դիմենք, որ նախագահը չվավերացնի օրենքը, մինչև որոշակի խնդիրներ կարգավորվեն»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը