17 11 2023

Նախնական վարկածով հոսանքի խնդիր է եղել. ԵՊՀ խոսնակը՝ պայթյունի մասին



«ԵՊՀ-ի մասնաշենքում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, տեղակայված են մի քանի ֆակուլտետներ, տեղակայված է նաև քիմիայի ֆակուլտետը, բայց քիմիական ոչ մի նյութերի հետ կապ չունի սենյակը»,-ԵՊՀ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։

Նա նշեց, որ սխալ է շրջանառվող վարկածը, թե քիմիական նյութերն են եղել պայթյունի պատճառը։

«Հիմա համապատասխան գործողություններ են իրականացվում, տարածքը հետաքննվում է, քիմիական ոչ մի նյութ չի այրվել։ Նախնախական տեղեկություններով՝ հոսանքի խնդիր է եղել»,-տեղեկացրեց խոսնակը։

Նա նշեց, որ ուսանողներն ու աշխատակիցները շենքից տարհանվել են, դասապրոցեսը շարունակվում է մյուս մասնաշենքերում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ