Երևանում հերթական անգամ վնասել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված մարդատար ավտոբուսը. nոյեմբերի 11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Արման Խ.-ն, ով հայտնել է, որ ինքը աշխատում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում և ինքը Zhongtong մակնիշի ավտոբուսով, որի մեջ եղել են ուղևորներ, Նուբարաշենի խճուղում վարելիս ընթացքի ժամանակ անհայտ անձը քարով հարվածել և վնասել է ավտոբուսի ապակին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Տեղում Արման Խ.-ն ոստիկաններին հայտնել է, որ այդ արարքի հետևանքով Երևանի քաղաքապետարանին պատճառվել է 280 հազար դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 27-ամյա Սինգ Հարմադինն է:
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ Սինգին հայտնաբերելու ուղղությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը