15 11 2023

«ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերը կվաճառվեն

«ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերը կվաճառվեն

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» 100% բաժնեմասի վաճառքին։

«Որոշումը կայացվել է հանձնաժողովի այսօրվա նիստում»,- լրատավմիջոցներին հայտնել է ՀԾԿՀ-ի մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն կվաճառվի կիպրական «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությանը։

«ՄՏՍ–Հայաստան» ՓԲԸ–ն նոյեմբերի 3-ին դիմել է հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «Արամայո Ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերությունից ձեռք բերել բաժնետոմսերի 100 տոկոսը:

Որոշման նախագծում նշված էր, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը գործարքի կնքման վերաբերյալ առարկություններ չունեն:

Հիշեցնենք, որ 2023 թ. ապրիլին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արգելել էր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ի բաժնետոմսերը:

Գործարքին դեմ էր հանդես եկել նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` նշելով, որ գործարքը վնասում է կամ կարող է վնասել ՀՀ պետական շահերը ու ազգային անվտանգությունը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ