20 07 2020

Ովքե՞ր են ՀՀ խոշոր հարկատուները

Ովքե՞ր են ՀՀ խոշոր հարկատուները

 

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2020թ. հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում վճարվել է ավելի քան 492 մլրդ 668 մլն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 412 մլրդ 606 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 80 մլրդ 62 մլն դրամ:

Ըստ այդմ, առաջին խոշոր տասը հարկ վճարողները հետևյալ ընկերություններն են՝ «Գրանդ տոբակո», «Գազպրոմ Արմենիա», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Գեոպրոմայնինգ գոլդ», «Սիփիէս օիլ», «Ինտերնեյշնլ մասիս տաբակ», «Ֆլեշ», «Ֆիլիպ մորրիս Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «ՄՏՍ Հայաստան»:

1000 խոշոր հարկ վճարողների ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ