Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է «Աջակցություն արցախահայությանը» նորաստեղծ հասարակական կազմակերպության նախաձեռնող խմբի անդամների հետ, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Նախագահը ողջունել է կազմակերպության նպատակը, այն է՝ աջակցել վերջին ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված արցախահայերից առավել խոցելի խմբերին և պատրաստակամություն հայտնել աջակցել հետագա գործունեության ընթացքում:
Սամվել Շահրամանյանը հույս է հայտնել, որ նախաձեռնությունը որոշակիորեն կմեղմի վերջին ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների և ՊԲ ՎՔՆ պահեստի պայթյունի հետևանքով տուժած անձանց, ինչպես նաև անօթևան մնացած այլ կարիքավոր ընտանիքների սոցիալական ծանր վիճակը:
Հանդիպմանը նախագահ Շահրամանյանը պատասխանել է նաև «Աջակցություն Արցախահայությանը» հասարակական կազմակերպության անդամների բարձրացրած հարցերին», - նշված է հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը