Հորդորում եմ ՀՀ ուժային կառույցներին հետամուտ լինել արցախցների վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին, բացահայտել դրանց իսկությունը և հավաստի լինելու դեպքում տալ իրավական գնահատական: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով երեկ ՔԿ-ի կողմից տարածված իշխանազավթման փորձի մասին հաղորդագրության մեջ արցախցի լինելու հանգամանքը շեշտելուն:
Հարցին՝ ճի՞շտ է, որ Արցախի լուծարվելուց, հայաթափվելուց հետո շարունակում եք մնալ Արցախի նախագահի պաշտոնում, Ս. Շահրամանյանն ասաց. «Այն մարդիկ, ովքեր ուզում են լսել մեզ, կլսեն, ուզում են տեսնել Արցախը, կտեսնեն, այն մարդիկ ովքեր չեն ուզում, ուզում եք այս հարցին ես 10-20 անգամ պատասխանել, այդ նույն հարցերը շարունակելու եք պնդել, տալ։ Իրավական առումով ձեր հարցը հիմնավորված չէ»։
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական գործողությունների հետևանքով Արցախում զոհվել է 214 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 անձ, ևս 64 քաղաքացի մահացել է բռնի տեղահանության ժամանակ։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը