Քաղաքաշինական բոլոր նորմերն ու նորմատիվատեխնիկական փաստաթղթերի վերջին թարմացումներն այսուհետ հասանելի են Քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքում: «Իրավական ակտեր» հատվածում ստեղծվել է «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկ» բաժինը, որտեղ հաստատվելուն և հրապարակվելուն պես զետեղվում են բնագավառի վերջին կարգավորումները:
Անհրաժեշտ նորմերը հեշտությամբ գտնելու համար դրանք խմբավորված են ըստ ուղղությունների, oրինակ՝ «Տրանսպորտային կառույցներ», «Շինարարական կոնստրուկցիաներ», «Բնակելի, հասարակական և արտադրական շենքեր ու շինություններ»:
Մշտապես թարմացվող էլեկտրոնային շտեմարանը մեկտեղում է www.arlis.amհամակարգում առանձին-առանձին հրապարակվող փաստաթղթերը:
Ի դեպ, www.minurban.am կայքում գործում է նաև նորմերի՝ բանալի բառերով որոնման պարզ համակարգ:
Նորմերի մշակումը և արդիականացումը Կառավարության գործունեության ծրագրով Քաղաքաշինության կոմիտեին վերապահված և քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարության հիմնական ուղղություններից է: Միայն 2022թ. կոմիտեի համակարգմամբ մշակվել կամ արդիականացվել է ընդհանուր առմամբ 20 նորմատիվատեխնիկական փաստաթուղթ: Նույնքան էլ նախատեսված է 2023թ., որից 7-ն արդեն մշակվել և հրապարակվել է:
Հրապարակված նորմեր
ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում»
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=178406
ՀՀՇՆ 31-04.02-2023 «Ջերմոցներ»
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=182578
ՀՀՇՆ 31-03.05-2023 «Բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքեր ու շինություններ»
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183909
ՀՀՇՆ 22-02.01-2023 «Տարածքների, շենքերի և շինությունների ինժեներական պաշտպանությունը երկրաբանական վտանգավոր երևույթներից»
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183655
ՀՀՇՆ 31-04.03-2023 «Շենքեր և սենքեր անասնաբուծական, թռչնաբուծական, գազանաբուծական. Նախագծման նորմեր»
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=184131
ՀՀՇՆ 33-02-2023 «Հենապատեր, նավարկելի ջրարգելակներ, ձկնաթողման և ձկնապաշտպան շինություններ»
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=184605
ՀՀՇՆ 32-06-2023 «Մետրոպոլիտեններ»
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=184774
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը