02 11 2023

Անհետ կորածների ընտանիքներն աջակցություն կստանան մինչև դեկտեմբեր

Անհետ կորածների ընտանիքներն աջակցություն կստանան մինչև դեկտեմբեր

Կառավարությունը որոշման նախագիծ է մշակել, որով նախատեսվում է անհետ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2023թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ:

Նախագծում մասնավորապես գրված է.

«ՀՀ կառավարության 2020 թվականի  դեկտեմբերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով  անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2001-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) նախատեսված է մինչև 2023թ. հոկտեմբեր ամիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300.000 դրամի չափով, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

 Որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամա­կան վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե ամե­նամսյա դրամական վճարը վճարվել է մինչև 2023 թվականի հոկտեմբեր ամիսը ներառյալ, որի արդյունքում 29.09.2023թ. դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 54 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է 2023թ. նոյեմբերի 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ