26 10 2023

Գործածում են Արցախ բառը, հետո ասում են՝ կներեք. վերևի՞ց է հրահանգված. հարց՝ նախարարին



Կառավարության նիստից հետո լրագրողները արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետաքրքրվեցին, թե արդյոք կա՞ վերեւից իջած հրահանգ, որ պաշտոնյաները Արցախ բառը չօգտագործեն, օգտագործեն միայն «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը:

Նախարարը հավաստիացրեց, որ նման բան չկա. ««Բնականաբար ոչ: Որեւէ նման հանձնարարական կամ վերեւից ինչ-որ դիտողություն չկա»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե այդ դեպքում՝ ինչու են որոշ պաշտոնյաներ «Արցախ» բառն օգտագործելուց հետո ներողություն խնդրում եւ «ուղղում» իրենց, Գրիգոր Մինասյանը կրկնեց, որ նման որեւէ հրահանգ չկա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ