Հայաստանի Արդարադատության նախարարը հրաժարական է տվել։ Ցավով եմ նշում ու մեր երկրի, պետության համար չափազանց վատ է, որ կառավարության մեջ չկա մեկ հոգի, որ հրաժարական տա ու ափսոսաս, ասես՝ լավ կադր էր։ Նրանք բոլորը Փաշինյանի կամակատարն են։ Երեկ խոսում էի այս իշխանության թրքամետ ուղղության մասին։ Եվ ուրեմն, նրանք թրքամետ կառավարության անդամ են։ Առավոտից իրիկուն լրատվության մեջ լինելով՝ ՔՊ-ական դեպուտատների մի մասին ո՛չ ճանաչում եմ դեմքով, ո՛չ անուն-ազգանունով, այնպես, ինչպես չեմ ճանաչում դեմքով ու անուններով Մեջլիսի ու Միլի մեջլիսի դեպուտատներին․ որովհետև ՔՊ-ական պատգամավորները ինձ համար թրքամետ ուղղության մարդիկ են։ Նրանք Նիկոլի կամակատարներն են, նրանց բոլորին ես գիտեմ Նիկոլի դեմքով։ Նիկոլի Ալեն, Նիկոլի Հակոբ, Նիկոլի Հովիկ, Նիկոլի Լուլու և այլն։
Ասում են՝ այսինչ նախարարի մասնագիտական մակարդակը, որակները բարձր են։ Անհնար է․ չի կարող հայ նախարարը միաժամանակ լինել մասնագիտական բարձր մակարդակի ու թրքամետ կառավարության մաս։ Չի լինում այդպես։ Կառավարության որ անդամին ուզում եք անդրադարձեք, իր ոլորտում աշխատել է թուրքական գծի մեջ։
Ի՞նչ է արել Գրիգոր Մինասյանը․ իսկ ինչ չի արել Գրիգոր Մինասյանը․ նա իր շատ մտերիմ Կարեն Անդրեասյանի հետ ձեռք ձեռքի տված՝ ՀՀ դատական համակարգից հեռացրել են արդար, անաչառ դատավորի համբավ ունեցողներին, չնչին բացառությամբ․ դա էլ դեռ չեն հասցրել։ Թողել են մեծամասամբ Մասիս Մելքոնյանների, Աարղամանյանների, Արմեն Դանիելյանների։ Անաչառ դատավորի անուն ունեցողները հանվում են առաջխաղացումների ցանկից, դրանք համալրում են Նիկոլի բառերով ասած՝ վնգստացող դատավորները։ Էլ չեմ ասում, որ ՔՊ ու Նիկոլի կոալիցիոն գործընկեր Արամ Զավենիչի նախընտրական ցուցակից ով չի ընտրվել դեպուտատ, սարքել են դատավոր ու ընդդիմադիրների գլխին սարքած գործերն են մակագրում նրանց։ Սրանց ստեղծած կալանքի դատարանները կալանավորում են Հայաստանի թրքացման դեմ պայքարողներին։ Էդ ա արել Գրիգոր Մինասյանը, նրա նախորդը, նրա նախորդը․․․ Իշխանության հայացքները չկիսող դատավորների ՍՄՍները վերահսկել են ու պրտադրել հրաժարականի դիմում՝ շանտաժով։
Սուրեն Պապիկյանը մյուս թուրքական գիծ բռնողն է. Նրա ու նրան նախորդած մի քանի Պ նախարարների օրոք մեր բանակը թուլացել է բազմակի։ Պապիկյանի օրոք զինվորները այրվում են խրճիթում, բանակը զինվում է նվազագույն մակարդակով։ Նախարարի աշխատավարձը տարեկան գերազանցում է 50 հազար դոլարը, իսկ դիրքապահների աշխատավարձը կրճատել- սարքել են 100-120 հազար դրամ, զանգվածաբար դուրս են գալիս գործից, ու լսում ենք, որ դիրքերում 2 ամիսը մեկ հազիվ փոխարինում են դիրքապահներին։ Սա ի՞նչ է, եթե ոչ բանակի դիտմամբ թուլացում ու թուրքական գիծ։ Կրկնում եմ՝ Պապիկյանի ու նրան նախորդած մի քանիսի կողմից։
Հայաստանի տարածքից 200 քառակուսի կիլոմետրից ավելի հանձնվել է թշնամուն։ Վերջերս հանձնվեցին հողեր, գյուղեր Տավուշի մարզից։ Մեր տարածքային կառավարման նախարարը, որ անընդհատ փոքրացնում է իրեն ի պահ տված տարածքները, բայց իր ընտանիքի համար դղյակ է կառուցում, թուրքական գծի մեջ չէ՞։
Գիտե՞ք ինչու այս տարի դեռևս բողոքի ակցիաներ չեն արել խաղաղագործները, միրգ-բանջարեղեն աճեցնողները․ որովհետև նախորդ տարի բերքը չիրացվեց, գումարը ուշ տվեցին, Լարսում խնդիրների պատճառով արտահանումը վատ կազմակերպվեց, ակցիաներ արեցին, այս տարի քիչ են մշակել, բերքը շատ քիչ է ու կրակի գին․ որ էկոնոմիկայի նախարարությունը չի աջակցում գյուղատնտեսությանը, շատ ֆերմերների կարծիքով՝ ճանապարհ է բացում թուրքական ապրանքի համար, բա թրքամետություն չէ՞։
Վերջին երկու ուսումնական տարին սկսում ու ավարտվում է առանց դասագրքերի, դասագրքերում տեղ են գտնում թուրք ու ադրբեջանցի հեղինակների գործեր, կարևոր առարկաներ դուրս են մնում ծրագրից, պետական ֆինանսավորմամբ տպագրվում են ու ցուցադրվում են հակազգային գործեր․ կրթության նախարարությունը թրքամետության գծի մեջ չէ՞։
Հերթով որ թվարկենք՝ բոլոր նախարարությունները ամեն մեկը իր հերթին տանում է թուրքական գիծ։ Մեր Ազգային ժողովը, որ մերժում է Արցախի հետ հանձնաժողովի գոյությունը, մերժում է թուրք-ադրբեջանական՝ Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարությունը, մերժում է տարածքային ամբողջականության դեմ կոչերը քրեականացնելու նախագծերը, թուրքական գծի մեջ չէ՞։ Սահմանադրական դատարանը, որ հակասահմանադրական օրենքներին համաձայնություն է տալիս, թուրքական գծի մեջ չէ՞։ Դուք սաղդ զակազով աշխատող կառույցներ եք ու օգտագործված եք։
Էսօր գնաց թրքամետներից Գրիգոր Մինասյանը, բայց նրանից հետո՞ քանի հոգի կա ու նրանից առա՞ջ քանի թրքամետ գնաց։ Քերոբյան Վահա՞նը չի օգտագորվել ըստ պահանջի ու դուրս նետվել, Էդմոն Մարուքյա՞նը դուրս չգցվեց օգտագործվելուց հետո, Արշակ Կարապետյանի՞ն չօգտագործեցին դուրս գցեցին, Վաղարշակ Հարությունյանի՞ն չօգտագործեցին, ՊՆ Դավիթ Տոնոյանի՞ն չօգտագործեցին դուրս գցեցին, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՞ն չօգտագործեցին դուրս գցեցին։ Գենշտաբի պետ Արտակ Դավթյա՞նին չօգտագործեցին դուրս շպրտեցին։ Աննա Դանիբեկյանից լավը չինեք։ Ի՞նչն էր պակաս արել Դանիբեկյանը, ո՞ր մի զակազը չէր կատարել։ Հայտնի խոսքերով ասած՝ «ուզած-չուզած» քննել էր հակասահմանադրական գործ, ապօրինի կալանքի տակ էր թողել նախագահ Քոչարյանին ամիսներ շարունակ։ Ո՞ւր է Աննա Դանիբեկյանը հիմա։ Կամ էս մյուս թվարկածներս ո՞ւր են։ Էնքան նվաստացուցիչ ձևով են օգտագործվում, որ նրանց մասնագիտական ապագան դառնում է անորոշ, մերժված։ Այնպես ինչպես Էդմոնին չի ընդունում քաղաքական դաշտը, Վաղարշակին ու Արշակին չի ընդունում զինվորականությունը, Դանիբեկյանի չի ընդունում իրավապահ համակարգը, վաղը փաստաբան անգամ չի կարողանա աշխատել։
Կա՞ Նիկոլին ծառայություն մատուցած մարդ, որին չեն դուրս գցել օգտագործելուց հետո։ Փիլոյանին հերոսի կոչում էին տվել, հիմա առաջարկում են կոչումազրկել։ Էդ ո՞ր մեկին է գործից հանել պատվով, արժանապատվությամբ։ Եթե Մինասյան Գրիգորը չուզենար հրաժարական տար, կարող ա մի գաի կաթսա էլ իր տանից գտնեին, օրինակ։
2020 թվականից հետո ամեն օր նվաստացած ապրում է երկիրը․ կարո՞ղ եք մի ՔՊ-ականի անուն տալ, որ լքեց կառավարության կազմը, ասաց՝ ես դուրս եմ գալիս, որովհետև չեմ կիսում Նիկոլի գաղափարները, բռնած գիծը, ես ազգասեր եմ, թրքահպատակ չեմ ուզում լինել։ Չեմ տեսել որևէ ՔՊ-ական հրաժարական տա, ասի՝ ես դեմ եմ այսինչ քաղաքականությանը։ Թրամփն ասաց զորքերը դուրս եմ բերում Սիրիայից, Պենտագոնի ղեկավարը հրաժարական տվեց։ Բայդենն աջակցեց Իսրայելի գործողություններին Գազայում, Պետդեպարտամենտի բարձր աշտոնյաներ հրաժարական տվեցին, ասացին՝ չենք կիսում նրա այդ քայլերի պատասխանատվությունը։ Հայաստանում հրաժարական չեն տալիս, ուզում է՝ երկիր կհանձնի․ որովհետև թրքական գծի մեջ են ու կիսում են էդ պատասխանատվությունը։
Այնպես որ, բացարձակ կարևոր չէ, թե ով կլինի հաջորդ արդարադատության նախարարը, նա լինելու է հաջորդ Գրիգոր Մինասյանը, որն անելու է թրքմետ իշխանության զակազները։ Ու անգամ մեկ օր այս իշխանության հետ աշխատող պաշտոնյան, կիսում է դավաճանական ու թրքամետ համարվող իշխանության պատասխանատվությունը։
Կարճ ասած՝ իշխանական գործիչներ, նայեք ձեր շուրջը, ո՞ր մեկդ օգտագործված չէ, ո՞ր մեկիդ ծառայությունն է գնահատվել․ հա, էդ պահին ստացել եք բարձր աշխատվարձ ու հավելավճար, ազգուտակին տղավորել եք աշխատանքի, բայց կիսում եք շատ ծանր բեռի պատասխանատվություն ու անպայման արժանանալու եք էդմոնների, մինասյանգրիգորների, տոնոյանդավիթների ճակատագրին։ Էսօր իրիկունը Գրիգոր Մինասյանը կարող է գնալ մի հատ բար, որտեղ հնչում է մեռելային երաժշտություն, հրավիրի իր գործընկեր Կարեն Անդրեսյանին, որի հետ միասին փչացրել է դատական համակարգը որքան ուժները հերիքել են ու հարց տալ՝ ինչի՞ սենց եղավ, էդ ո՞ր մի ասածը չեմ արել։ Ու հաստատ մտքով կանցնի, որ ինքը ընդամենը օգտագործվեց ու շպրտվեց։ Ու ժամանակի խնդիր է, թե մյուսներին երբ Նիկոլը դուրս կգցի։
Բայց դա վերջը չէ․ դուք անպայման պետք է սպասեք ժամանակին, որ այս տարիներին ձեր աշխատանքը գնահատվելու է իրավապահ համակարգի կողմից։ Ոչ Աննա Վարդապետյանի համակարգի, այդ կնոջն էլ է նման ճակատագիր սպասում։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը