ԲԴԽ խոսնակ Մերի Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ի պատասխան որոշ լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում եմ հետևյալը․
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ:
Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու:
Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը»:
Հիշեցնենք, որ այսօր հրաժարական է տվել Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, որը Կարեն Անդրեասյանի մտերիմն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը