26 10 2023

Հոկտեմբերի 27-ից մինչև 2024-ի հունվարի 31-ը ձմեռային զորակոչ կլինի

Հոկտեմբերի 27-ից մինչև 2024-ի հունվարի 31-ը ձմեռային զորակոչ կլինի

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 26-ի նիստում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023-ի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում կայացրեց:

Որոշման մեջ նշվում է.

  1. Հայտարարել հոկտեմբերի 27-ից մինչև 2024-ի հունվարի 31-ը ներառյալ ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2023-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
  2. Մինչև 2024 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
  3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

Նախագծով նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2024թ. հունվարի 8-ից մինչև հունվարի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2023թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2024թ. հունվարի 31-ը ներառյալ, քանի որ 2021թ. ձմեռային զորակոչի ժամանակ ԶՈՒ համալրումն (զորակոչը) իրականացվել է 2021թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022թ. հունվարի 31-ը ներառյալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ