Կառավարությունն այսօրվա նիստում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում կայացրեց:
Նախագծով նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2023թ հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2023թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ 2021թ. ամառային զորակոչի ժամանակ ԶՈՒ համալրումն (զորակոչը) իրականացվել է 2021թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը