17 10 2023

Արցախի առևանգված բնակիչ Վագիֆ Խաչատրյանին նոր պաշտպան են տրամադրել

Արցախի առևանգված  բնակիչ Վագիֆ Խաչատրյանին նոր պաշտպան են տրամադրել

Բաքվում սկսվել է Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը:

Հաղորդվում է, որ նրա փաստաբան Նաթիգ Բեյբալաևը հրաժարվել է պաշտպանել Խաչատրյանին՝ պատճառաբանելով «առողջական խնդիրները»։

Մեղադրյալին նոր պաշտպան է նշանակվել. նրան պաշտպանելու է Ռադմիլա Աբիլովան։

68-ամյա տղամարդն առևանգվել էր հուլիսին ադրբեջանական ուժերի կողմից, երբ Կարմիր խաչը նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար։ Դա տեղի է ունեցել Հակարի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետում:

Այդ ժամանակվանից Խաչատրյանն ապօրինի կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում։ Նրան ներկայացվել են «ցեղասպանության» մեղադրանքներ, որոնք կարող են հանգեցնել 20 տարվա ազատազրկման կամ ցմահ ազատազրկման:

Նրա առաջին դատական նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ