07 11 2023

Վագիֆ Խաչատրյանն ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում

Վագիֆ Խաչատրյանն ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում

Ադրբեջանցիների կողմից առեւանգված Վագիֆ Խաչատրյանը կրկնել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, «Բաքվի զինվորական դատարանի դատավոր Զեյնալ Աղաեւի նախագահությամբ ընթացող դատական նիստում ելույթ է ունեցել Վ.Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան։ Նա իր ելույթում խնդրել է արդարացնել Վագիֆ Խաչատրյանին»։

Այնուհետեւ Խաչատրյանին տրել է վերջին խոսքի իրավունք։ Նա ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։

Այսօր սպասվում է դատավճիռը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ