Բաքվի վերաքննիչ դատարանում ուսումնասիրվել են Վագիֆ Խաչատրյանի վերաքննիչ բողոքի ապացույցները: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվականները:
Վրաքննիչ դատարանում այսօր միայն ուսումնասիրվել են 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանի անձնական տվյալները և բողոքարկման ապացույցները։ Առաջին դատական նիստը նշանակված է հունվարի 7-ին, ասել է փաստաբան Ռադմիլա Աբիլովան։
Հիշեցնենք, որ Բաքվի ռազմական դատարանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը