12 10 2023

Դիլիջանի համայնքապետը շարունակում է հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան

Դիլիջանի համայնքապետը շարունակում է հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

 «Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ փետրվարի 26-ին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված, Դիլիջանի քոլեջի շրջանավարտ, անձնական գործում իր սեռը «արու» գրած, ՔՊ կուսակցության Դիլիջանի կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանը շարունակում է Դիլիջան համայնքի հողերը օտարել Երևանի բնակիչներին։ Դիլիջանի համայնքապետարանի կայքում նշված է, որ Դիլիջան համայնքի ղեկավարի 2023թ. սեպտեմբերի 4-ի թիվ 715-Ա որոշմամբ 2023թ. հոկտեմբերի 5-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 1790․7քմ հողամաս /Լոտ-42 (ՔՀ-23)/, Դիլիջան քաղաքի, Կալինինի փողոց, 2-րդ նրբ․ թիվ 34 հասցեում բնակելի կառուցապատման նպատակով, 12534900 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 21936075 դրամ առավելագույն գնով հաղթել է Երևան քաղաքի, Կ․ Ուլնեցու փողոց, թիվ 37/1 տան բնակիչ Զարմինե Քեշիշյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 5 արձանագրությունը: Համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշել է նշված հողամասը կառուցապատման նպատակով տրամադրել Զարմինե Քեշիշյանին։ Դիլիջանի համայնքապետարանի կայքում բազում տեղեկություններ կան ՔՊ-ական համայնքապետի կողմից համայնքի հողերը Երևանի բնակիչներին օտարելու մասին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ