Երևանի ավագանու նախկին անդամ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱՀԱԶԱՆԳ
Երուսաղեմի հայ համայնքը մատնվել է կատարյալ անուշադրության։
Այնտեղ բնակվող շուրջ 2000 հայեր ներկա պահին գտնվում են հումանիտար աղետի եզրին։
Այս մասին տեղեկացա հայտնի հայ բանաստեղծուհի Անուշ Նակաշյանից։
Նրա խոսքերով, Երուսաղեմում Հայաստանի դեսպանից տեղեկություն չունեն։ Իրավիճակը բարձիթողի է, ոչ ոք չի կազմակերպում հայ համայնքի սննդի, ջրի, կեցության պայմանների ապահովումը։
Պահանջում եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անհապաղ ձեռնարկի միջոցներ մեր հայրենակիցներին Երուսաղեմից, Իսրայելի ու Գազայի ողջ տարածքից տարհանելու համար։
Բոլոր մտավորականներին հաղորդում եմ, որ սարսափի ու անորոշության միջից օգնության ճիչ է հղում իրենց ընկերը` Անուշ Նակաշյանը:
Ձեր ընտրությունն է` լռել ու հեռուստացույցով հեռևել աղետին, թե՞ օգնության ձեռք մեկնել։
Աստված Հայ Ազգին օգնական»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը