Կարինե Մամիկոնյանը գրում է.
«ՊԵՏԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՄՐՑՈՒՅԹԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՑԱՆՑ ՈՒՂԻՂ ՉԻ ՀԵՌԱՐՁԱԿԵԼ
Պետական առողջապահական գործակալության պետի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի տեստավորման փուլը կայացել է։
Պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնի համար մրցույթին դիմել են 9 անձ, որոնցից միայն 4-ի մասնակցությունն է հաստատվել։
Մրցույթին մասնակցել են չորս անձ: Նրանք են Սարգիս Միքայելյանը, Ահարոն Բարսեղյանը, Աննա Մեջլումյանը, Մասիս Նասիբյանը։
Մրցույթի տեստավորման փուլը համաձայն ՀՀ կառավարության 27.12.2018թ. 1554-Ն որոշման պարտադիր պետք է առցանց ուղիղ հեռարձակվի քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքով։ Ուղիղ հեռարձակումը պետք է ապահովի մրցույթը անցկացնող մարմինը՝ առողջապահության նախարարությունը։
Սակայն մրցույթին մի քանի մասնակիցների հանգամանքը ստիպել է, որ մրցույթը չհեռարձակվի /իբր տեխնիկական խոտան է եղել/՝ Ավանեսյանի համար հնարավոր անցանկալի ելքը առցանց ուղիղ ցույց չտալու համար։ Մրցույթի տեսանյութը տեղադրվել է միայն տեստավորման արդյունքների հրապարակումից հետո։
Առողջապահության նախարարությունում ամենաբարձր մակարդակով քննարկվել է նույնիսկ մյուս մասնակիցներին ինչ որ կերպ <<չեզոքացնելու>> հարցը։
Նախարար Ավանեսյանի գլխացավանքը Ա. Բարսեղյանին ամեն գնով պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնում վերանշանակելն է։
Հաջորդ փուլը բանավոր հարցազրույցն է։ Առռղջապահության նախարարությունում համոզված են, որ Ավանեսյանը ամեն ինչ անելու է տեստավորման փուլը անցած երեք մասնակիցներից իր ընտանիքի ֆինանսիստ Ա.Բարսեղյանին անցկացնելու համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը