05 10 2023

ԵՄ-ն Հայաստանին 11 միլիոն եվրո կտրամադրի՝ արդարադատության ոլորտը բարեփոխելու համար

ԵՄ-ն Հայաստանին 11 միլիոն եվրո կտրամադրի՝ արդարադատության ոլորտը բարեփոխելու համար

Կառավարությանն է ներկայացվել  Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև  «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. II փուլ»  ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագիծը, ըստ որի՝  Եվրոպական միության կողմից Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի բյուջետային աջակցություն՝ 9 մլն եվրոյի չափով: Եվս 2 մլն եվրո կտրամադրվի ծրագրի լրացուցիչ աջակցության համար:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նպատակն է՝ Հայաստանում արդարադատության և հակակոռուպցիոն ոլորտներում ներդնել միջազգային չափանիշներին համապատասխան մեխանիզմներ :

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ