17 10 2018

Ունենք դատարաններ, որոնք հեռու են արդարադատություն իրականացնելուց․ փաստաբան

Ունենք դատարաններ, որոնք հեռու են արդարադատություն իրականացնելուց․ փաստաբան

Փաստաբան Լուսինե Սահակյանը հոկտեմբերի 17-ին՝ լրագրողների հետ զրույցում, կարծիք հայտնեց, որ Հայաստանում ունենք դատարաններ, որոնք շատ հեռու են արդարադատություն իրականացնելուց։

«Իհարկե, ասում են, որ ճնշումներ չկան դատարանների վրա, սակայն, ես քայլեր չեմ տեսնում, որ դատական համակարգը շտկվում է։ Մենք ունենք դատարաններ, որոնք շատ հեռու են արդարադատություն իրականացնելուց։ Այն նշանակումները, որոնք կատարվեցին դատարաններում, մեղմ ասած, լավագույնները չէին։ Մենք չենք տեսնում, որ փոփոխություններ են տեղի ունենում, դատավորները փոխվում են»,– նշեց նա։

Լուսինե Սահակյանի խոսքով՝ խոսելու փոխարեն պետք է քայլեր ձեռնարկվեն։

Լուսինե Սահակյանն անդրադարձավ նաև աղմկահարույց գործերին ու դրանց համար վճարվող գրավներին՝ ասելով, որ գրավների բարձր շեմը լուրջ խնդիրներ է առաջ բերելու նաև ոչ աղմկահարույց գործերի համար։

«Շատ բացասական մի երևույթ է հիմա ի հայտ եկել, երբ որ աղմկահարույց գործերով գրավի շատ բարձր շեմ է կիրառվում: Հիմա արդեն դատարաններն սկսել են այդ շեմով նայել արդեն նաև մյուս գործերին:  Հիմա դա բերում է շատ ավելի վտանգավոր հետևանքների, որովհետև եթե նախկինում գրավը կիրառվում էր 500 հազար, լավ՝ 1 մլն, 2 մլն, հիմա, երբ խոսքը գնում է միլիարդներից կամ տասնյակ միլիոններից, մյուսների շեմն էլ բարձրացել է, որը շատ լուրջ խնդիրներ է առաջ բերելու»,- ասել է Սահակյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ