03 10 2023

«Մենյուն շատ մեծ է». ի՞նչ քայլերի կարող է գնալ Ռուսաստանը՝ Հռոմի ստատուտի վավերացման դեպքում



«Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը թշնամական քայլ է Ռուսաստանի դեմ»,- Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Ե՛Վ սա, և՛ նաև Կիև գնալը,  քաղաքական տարբեր հայտարարությունները... Ցավոք սրտի, դրա հետևանքը մենք ենք կրելու, ժողովուրդը։ Հայաստանը բռնել է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության ուղղություն և ՌԴ-ից հակազդեցությունը սպասելի էր.  առավոտյան արդեն տեղեկություն է ստացել, որ Լարսի անցակետում նույնիսկ տարանցիկ բեռնատարերի տեղաշարժերի դժվարացման փաստ է արձանագրվել, մասնավորապես՝ դեպի Ղազախստան կոնյակի տարանցման»:

Հարցին, թե ի՞նչ քայլերի կարող է գնալ Ռուսաստանը, Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Մենյուն շատ մեծ է: նայեք, թե ինչ տեղի ունեցավ 2008 թվականին Վրաստանի հետ կապված: Ի դեպ, Վրաստանը 15 տարի անց հասկացավ, որ իրենց այդ քաղաքականությունն այդքան էլ արդյունավետ չէր»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ