03 10 2023

Արցախի հերոսական ու արժանապատիվ ժողովրդին դո՛ւք հանձնեցիք Ադրբեջանին. Մինասյանը՝ իշխանությանը



 «Կարգելով նոր մեղավորների, պատմական տգիտությունն ի ցույց դնլով փորձ է արվում  խեղաթյուրել իրականությունը, իսկ իրականությւոնն այն է, որ Արցախի հերոսական ու արժանապատիվ ժողովրդին դո՛ւք ինքներդ հանձնեցիք Ադրբեջանի գերիշխանությանը»,-ԱԺ ամբիոնից, դիմելով իշխող ուժին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

 «ինքներդ մղեցիք մեր քաղաքացիներին, որպեսզի ստիպված  սովամահ վիճակում  դիմագրավեն ադրբեջանական հրոսակախմբերին, ինքնե՛րդ, ձեր կառավարության ղեկավարի գլխավորությամբ, հրաժարվեցիք աջակցություն ցուցաբերել, հրաժարվեցիք և մղեցիք կործանման: Այս ամենով դուք փորձում մեղքը փաթաթել, թե՝ իբրև  իշախանազավթո՞ւմ է տեղի ունեցել Արցախում, ձեր Արայիկ Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցաբար,  քանի անգամ է փորձել փախնել, թողնել իշխանությունն ու հեռանալ և հեռացել է:  Եվ էն փրկությունը, որ փորձում էին անեել, էլի ձեր իսկ դավադիր գործողություններով մղեցիք հայաթափման ողջ Արցախը:

Հազարավոր տարիներ Արցախը որպես հայկական բնակավայր լինելով՝ էսօր դադարել է այդպիսին լինել, եկել եք այստեղ ու փորձում եք ձեր մեղքը բարդել Արցախի հերոսական ժողովրդի վրա՞»,-ասաց Արծվիկ Մինասյանը:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ