27 09 2023

ՌԴ Դաշնային խորհուրդը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավորման և գերեվարման մասին

ՌԴ Դաշնային խորհուրդը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավորման և գերեվարման մասին

 «Արցախի Հանրապետության նախկին պետնախարար  Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու  հետևանքները նրա անձնական ընտրության արդյունքն են, ինչը կարող է լավ օրինակ դառնալ նրանց համար, որ կասկածում են ռուսական անձնագրի անգին լինելու փաստին»։  Այս մասին ասել է  ՌԴ Դաշնային  խորհրդի սահմանադրական կոմիտեի անդամ  Ալեքսանդր Բաշկինը՝ նշելով, որ Վարդանյանը չի կարողանա օգնություն ստանալ Ռուսաստանից։

Նշվում է, որ անցյալ տարվա վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել էր Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը։

«Քաղաքացիությունից հրաժարվելը կամավոր ընտրություն էր, հետևաբար այս քայլի բոլոր իրավական հետևանքները նրա ընտրության հետևանքն են, կարծում եմ, որ քաղաքացիությունից կամավոր հրաժարվելը իրավական հետևանքներ կունենա, քանի որ նա այժմ չի կարող ստանալ Ռուսաստանի Դաշնությունից օգնություն և չի ստանա»,- ասել է Բաշկինը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ