26 09 2023

Ուղղաթիռով բժիշկների թիմը մեկնեց դեպի Ստեփանակերտ

Ուղղաթիռով բժիշկների թիմը մեկնեց դեպի Ստեփանակերտ

Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ` օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

 Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։

 Նշենք, որ սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 290 մարդ, 7 մարդ մահացել է, 13 չճանաչված մարմին կա, տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

 Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ