Երևանի Հակոբ Կոջոյանի անվան դպրոցում բարձր դասարանցիները դասադուլ են արել և չեն գնացել դպրոց։
Դպրոցում ձևավորված է 3 հատ 12-րդ դասարաններից ներկա է եղել ընդամենը 6 աշակերտ։
Դպրոց չեն գնացել նաև բազմաթիվ աշակերտներ 8 և 11-րդ դասարաններից։
Yerevan.Toda-ին հայտնեցին, որ դասապրոցեսը պարալիզացվել է։
Տնօրենը զանգահարում է և սպառնում բացակաները դնել, բայց միևնույն է՝ աշակերտները հրաժարվում են դասի գնալ՝ Արցախում իրենց հասակակիցներին ի աջակցություն։
Նշենք, որ տնօրենը Ռուզան Երեմյանն է, որը ՔՊ ավագանու ցուցակում է ներառված։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը