21 09 2023

«Ղարաբաղի կեսը վախեցած հավաքված է խաղաղապահների տեղակայման վայրի դիմաց». արցախցի

«Ղարաբաղի կեսը վախեցած հավաքված է խաղաղապահների տեղակայման վայրի դիմաց». արցախցի

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրի մոտ՝ Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում բազմաթիվ արցախցիներ են հավաքվել, որոնք տեղահանվել են իրենց բնակավայրերից այն բանից հետո, երբ դրանք անցել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Արցախցիների մեկը, որի անունը չենք հրապարակում, NEWS.am-ի հետ զրույցում պատմել է, որ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քաղաքացիների միայն մի մասին է կարողացել տեղավորել իրենց տեղակայման վայրում, իսկ մյուսները մնացել են դրսում։

«Մարդիկ վախեցած են, համաձայն են մտնել բազա, անգամ ասֆալտին պառկել, այնքան որ ռուսի ապահովության տակ լինեն, բայց չեն կարողանում ներս մտնել։ Մի կին գնացել էր իրերի հետևից, արդեն հետ չկարողացավ գալ, ստիպված երեխաներին էլ ենք դուրս հանել», - պատմեց նա։  

Արցախցիներն անորոշության մեջ են, տարհանվելու հնարավորության վերաբերյալ որեւէ տեղեկատվություն իրենց չեն տրամադրում։ Մեր զրուցակիցը պատմեց, որ մարդկանց շրջանում լուրեր են պտտվում, որ  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի համաձայնում Արցախից տեղահանվածներին Հայաստանում ընդունել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ