28 12 2023

Խաղաղապահները մինչև 2025 թ-ի նոյեմբեր կմնան Ղարաբաղում

Խաղաղապահները մինչև 2025 թ-ի նոյեմբեր կմնան Ղարաբաղում

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է նախարարության տարեվերջյան հաշվետու նիստում ունեցած ելույթի ժամանակ:

«Փաստն այն է, որ կա եռակողմ հայտարարություն։ Այն ստորագրված է առաջնորդների մակարդակով։ Նրանց Ղարաբաղում գտնվելու ժամկետը նախատեսված է մինչև 2025 թվականի նոյեմբեր», - նշել է նախարարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ