20 09 2023

ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է վստահելի կերպով երաշխավորված լինեն․ Շառլ Միշել

ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է վստահելի կերպով երաշխավորված լինեն․ Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվի։

Այս մասին Միշելը գրառում է կատարել X սոցիալական հարթակում։

«Այսօր առավոտյան հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ վստահ լինելու, որ ամբողջությամբ պահպանվում է հրադադարը, իսկ Ադրբեջանը Ղարաբաղի հայերի հանդեպ անվտանգ ու արժանապատիվ վերաբերմունք է ցուցաբերում։ Նրանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է վստահելի կերպով երաշխավորված լինեն։ Անհրաժեշտ է ապահովել անհապաղ հումանիտար աջակցության հասանելիությունը»,- գրել է նա։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ