20 04 2024

Շառլ Միշելը ողջունել է սահմանազատման պայմանավորվածությունը

Շառլ Միշելը ողջունել է սահմանազատման պայմանավորվածությունը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991-ի Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ համաձայնագիրը՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք: Այս մասին նա գրել է X-ի միկրոբլոգում։

Ընդգծելով, որ երկու երկրների միջև տարածքային ամբողջականության ճանաչման վրա հիմնված սահմանազատումը եղել է նաև Բրյուսելում քննարկումների առանցքը՝ Միշելը հույս է հայտնել, որ այն կծառայի նորմալացման գործընթացին և խաղաղություն կբերի տարածաշրջանին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ