31 07 2024

Ի՞նչ նամակ է գրել Շառլ Միշելը Փաշինյանին և Ալիևին

Ի՞նչ նամակ է գրել Շառլ Միշելը Փաշինյանին և Ալիևին

 

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերսկսում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերը, քանի որ պատերազմից տուժած տարածաշրջանում լարվածությունը մեծանում է: Այս մասին գրում է Politico-ն։

Միշելը, ըստ հրապարակման, նամակ է գրել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և ավարտել խաղաղության համաձայնագիրը՝ առաջընթաց գրանցելով չլուծված հարցերի շուրջ, ինչպիսին է սահմանների սահմանազատումը:

«Բրյուսելում հիասթափությունն աճում է ամիսների ձգձգումներից և դիվանագիտական փակուղուց հետո: Չնայած Միշելի հետ հանդիպումներին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չկարողացան Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայանքի գագաթնաժողովի շրջանակում միասին բանակցելու հնարավորություն գտնել՝ մեղադրելով իրար։

Վերջ ի վերջո, երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն խաղերը և կնքեն գործարքը, քանի որ նախագահ Միշելն արել է ԵՄ-ի կողմից հնարավոր ամեն ինչ՝ խաղաղության պայմանագրին հասնելու համար»,- ըստ պարբերականի՝ ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ