Միշելը հայտնել է, որ Փաշինյանի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։
«Հարավային Կովկասում խաղաղության, կայունության հաստատումն ու բարգավաճումն առաջնային են ԵՄ օրակարգում»,- «X»-ի միկրոբլոգում գրել է Միշելը։
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել էր Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Գերմանիայի կանցլերի եռակողմ հանդիպումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը