19 09 2023

Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Արցախի ներկայացուցիչների հետ

Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Արցախի ներկայացուցիչների հետ

Ադրբեջանը հայտարարել է Եվլախում Արցախի հայ բնակչության ներկայացուցիչների հետ հանդիպելու պատրաստակամության մասին: «Սակայն հակաահաբեկչական միջոցառումները դադարեցնելու համար հայկական անօրինական զինված կազմավորումները պետք է հանձնեն բոլոր զենքերը, իսկ անօրինական ռեժիմը պետք է լուծարվի», - հայտարարել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմում: Հակառակ դեպքում, այսպես կոչված «հակաահաբեկչական միջոցառումները» կշարունակվեն մինչև վերջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ