«Մայր Հայաստան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը գրում է․
«Որպես «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ նախապես մեզ ուղարկված հրավերով այսօր հանդիպել եմ Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության հետ։
Հանդիպումը տեղի է ունեցել կուսակցություններից մեկի ներկայացուցչի մասնակցությամբ, սակայն քանի որ վերջինից նախապես համաձայնություն չեմ ստացել, չեմ նշի անունը։
Կոնգրեսի պատվիրակությանը ներկայացրել եմ Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրական և քրեական իրավախախտումների վերաբերյալ ամփոփ զեկույց /կոնկրետ օրինակներով/, որի փաստերը հավաքված են ինչպես մեր կողմից, այնպես էլ վերցված են տեղական անկախ դիտորդական առաքելությունների միջանկյալ զեկույցներից ու հրապարակումներից։
Մասնավորապես
- ընտրակաշառքի ձևով դրսևորվող անհատական խոստումները ամբողջ քարոզարշավի ընթացքում, ներառյալ այնպիսի խոստումներ, որոնք դուրս են քաղաքային իշխանությունների լիազորությունների տիրույթից,
- արձակուրդում գտնվող քարոզիչների կողմից պաշտոնեական պարտականությունների կատարումը, եվ արձակուրդում չգտնվողների կողմից քարոզչության իրականացումը
- համայնքին ենթակա կազմակերպությունների աշխատակիցներին նախընտրական քարոզչության ժամանակահատվածում մասսայական պարգևավճարներ տալը,
- համայնքապատկան դահլիճների ու տեխնիկական միջոցների օգտագործումը, եվ դրանք այլ ուժերի նույն պայմաններով տրամադրելու մերժումները
- պաշտոնեական պարտականությունների կատարման, մասնավորապես գործակարգավարական նիստերի ժամանակ ակնհայտ քարոզչություն կատարելը,
- հավաքներին համայնքային ու պետական աշխատողների զանգվածային ներկայությունը
Նշվել է, որ սրանք ընդամենը բազմաթիվ իրավախախտումների փոքր մասն են, իսկ ընտրությունների ամփոփման փուլում կներկայացվեն լրացուցիչ տվյալներ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը