ՌԴ ՊՆ տարածած տեղեկագրում ասվում է, որ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծում արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք:
«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի պահպանմանը։
Արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք՝ Մարտակերտի շրջանում՝ զոհեր և վիրավորներ չկան: Մարտունու շրջանում՝ գնդակոծության հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորման մեկ զինծառայող։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ ։
Պարեկություն է իրականացվել Մարտակերտի (երկու), Մարտունու շրջանների և Լաչինի միջանցքի չորս երթուղիներով»,-ասվում է տեղեկագրում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը