Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել։ Տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Այդ փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաեւ, որ ռուս խաղաղապահները շարունակում են բանակցային գործընթացը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթեւեկությունը վերականգնելու շուրջ։
Երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել։
Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ են կատարում եւ վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը