Շենգավիթի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է է 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի դատական նիստը. դատարանի բակում են հավաքվել մեծ թվով քաղաքացիներ, հանրային ու քաղաքական գործիչներ, ընդդիմադիր պատգամավորներ: Անդրադառնալով Գարիկ Գալեյանի ձերբակալմանը, «Մայր Հայաստան» դաշինքի մաս կազմող «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ նման հետապնդումներով ցանկանում են ճնշել ծնողներին ու թևաթափ անել: «Թող Տիգրան Ավինյանի տան մեջ թմրամիջոց փնտրեն, ոչ թե՝ որդուն հողին հանձնած Գալեյանի»,-ասաց նա:
«Մենք երեկ ականատես եղանք, թե ինչպես էր Նիկոլն Ավինյան Տիկոյի հետ գնացել գժանոց և Ավանեսյանն էլ այնտեղ հաշվետվություն էր ներկայացնում, թե՝ ինչ ճաշատեսակներ են գժանոցում պատրաստում, հոգեկան առողջությունից էին խոսում և այլն. եթե այս ամենն իրար հետ համադրում ենք, կարող ենք ասել, որ տեղի է ունեն ծրագրված գործընթաց… Մարտահրավերները հաղթահարելու համար մեզ ահրաժեշտ է միասնություն ու բանակի կազմակերպվածություն, փոխարենը Նիկոլը գնար Նախիջևանին սահմանակից Գնիշիկ , Խաչիկ , Ջերմուկ, որտեղ ճանապարհները բացել է թուրքերի համար, փոխարենը գնար Սոթք, Վերին Շորժա, նորաբակ, Ազատ, ներքին Հանդ, գնում է գժանոց»,«ասաց Զարուհի Փոստանջյանը՝ նշելով . « Պատերազմի վտանգն իրական է, եթե նոր ռազմաքաղաքակն ղեկավարություն չունենանք նոր ռազմաքաղքական ղեկավարություն ընկնելու ենք ոտքի տակ ընկնելու ենք ոտքի տակ և մեզ բնաջնջելու են… Երբ Իրանը հայտարարում է, որ թույլ չի տալու քաղաքական քարտեզների փոփոխություն նշանակում է, որ կովկասյան ճակատի բացումը դարձել է անխուսափելի»,-ասաց Փոստանջյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը